«Ժամանակակից երգերի հետ միասին պետք է լսենք նաև ազգայինը». այսօր Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է
![]() Այսօր՝ հունվարի 9-ին, հայ ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է. նա կդառնար 98 տարեկան: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար։ «...Այո, մոռանում են մեզ. հիմա այնպիսի մարդկանց են պրոպագանդում, որ նույնիսկ բողոք է բարձրանում: Հին երգիչներին չեն հիշում: Այսօր եթերում սխալ կատարումներ են, ձայն չունեցող մարդիկ: Շոու-բիզնեսն իր վերնագրով ու մակարդակով աղբ է: Էլ չեմ ասում՝ երգիչ-երգչուհիների հագուկապի մասին. կրծքերն են բացում ու երգում»,- մի առիթով MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհին: «Ժամանակակից երգերի հետ միասին պետք է լսենք նաև ազգային, ժողովրդական երգերը: Ես այսօր դրանցով եմ ապրում, քանզի ցանկացած երգ, որ կատարել եմ, հուզվել եմ: Որտեղ էլ եղել եմ, որ երկրում էլ որ ներկայացրել եմ մեր ազգայինը, սիրով է ընդունվել և հիմա ուզում եմ, որ մեր երիտասարդներն էլ չմոռանան»,- անկեղծացել էր Օֆելյա Համբարձումյանը: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06


