Ո՞րն է Հայոց Մեծ Եղեռնին նվիրված առաջին հուշարձանը Հայաստանում
![]() Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում 1968 թվականին կառուցված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը, որն ուխտատեղի է համայն հայության համար։ Թեև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր նշանակությամբ ամենակարևոր վայրն է, սակայն քչերը գիտեն, որ Հայաստանում առաջին անգամ Հայող Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը կառուցվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ավելի վաղ՝ 1965 թ-ին։ 1965 թվականը անհանգիստ տարի էր Սովետական Հայաստանի, հատկապես՝ մայրաքաղաք Երևանի համար։ 1965 թվականին լրանում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, և այն շարունակում էր արգելված թեմա լինել Խորհրդային Հայաստանում, քանի որ Խորհրդային Միությունը այս կերպ փորձում էր չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն 1965 թվականի ապրիլի 24-ը բեկումնային եղավ, քանի որ հայ հասարակությունն այլևս չէր հանդուրժում լռությունն ու արգելքն իր ցավոտ անցյալի հիշատակի նկատմամբ և ԽՍՀՄ-ում բարձրացավ ընդվզումի առաջին խոշոր ալիքը։ Երևանի փողոցներում կազմակերպված բազմահազարանոց ցույցերի արդյունքում խորհրդային իշանությունը թույլատրեց, որպեսզի Մայր Աթոռը Սուրբ պատարագ մատուցի և հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցին։ Ահա այս ժամանակ էլ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ Էջմիածնի Մայր տաճարի կողքին կանգնեցվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին կոթողը։ Կոթողի հեղինակը նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1965 թ-ի հոկտեմբերի 31-ին։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06


