Հայոց առաջին կին երաժիշտը, երաժշտության առաջին ուսուցչուհին և առաջին կին մանկավարժը՝ Սահակադուխտ
![]() 8-րդ դարում հայ հոգևոր երգարվեստի պատմության մեջ մի բացառիկ իրողություն է արձանագրել հայ պատմագրությունը կին շարականագիր, բանաստեղծ, մանկավարժ Սահակադուխտի մասին։ Ըստ առկա պատմական տվյալների, Սահակադուխտը ծնունդով Դվինից էր, Դվինի կաթողիկոսարանի ավագ երեց Սահակի դուստրը և 8-րդ դարում նշանավոր դեմքերից մեկի՝ Ստեփանոս Սյունեցու քույրը։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սահակադուխտը դեռ մանուկ հասակից ընդունել է կուսության ուխտ և հեռանալով Դվինից՝ հաստատվել և ճգնել է Գառնիի կիրճի քարայրներից մեկում։ Սահակադուխտը աչքի էր ընկնում բանաստեղծական և երաժշտական ձիրքով, նա բազմաթիվ շարականների և բանաստեղծությունների հեղինակ է։ Սահակադուխտը նաև մանկավարժությամբ է զբաղվել, հայտնի է, որ քարայրում ճգնելու ժամանակ նա ուսուցանում էր երեխաներին՝ փակ վարագույրի հետևից։ Ըստ վկայության՝ խումբ-խումբ տղաներ ու աղջիկներ էին գնում Սահակադուխտի մոտ՝ Գառնիի ձոր, երգ ու երաժշտություն սովորելու: Գրել է Ծննդյան և Վերափոխման բազմաթիվ մեղեդիներ և կցուրդներ, որոնցից է «Սրբուհի Մարիամ» երգը (աքրոստիքոս է, տների առաջին տառերով հոդվում է բանաստեղծուհու անունը)։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06


