Ովքե՞ր են Արցախի ընդերքի վրա աչք դրած բրիտանական ընկերության տերերը
Դեկտեմբերի 12-ից Արցախ-Հայաստան ցամաքային միակ ճանապարհը փակած ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստներին Բաքվից ղեկավարող Ալիեւը, ինչպես արդեն գրել ենք, Սոթքի հանքի մի մասի (Ադրբեջանի վերահսկողությանն անցած) փոխարեն բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ին է «հանձնել» հանքարդյունաբերությամբ զբաղվելու 3 այլ տարածք, որոնցից մեկը Արցախի Մարտակերտի շրջանի արեւելյան մասն է՝ Կաշենի հանքով (ադրբեջանցիները կոչում են Դեմիրլի), գրում է «Հետք»-ը: «Anglo Asian»-ի իրացրած օգտակար հանածոներից հասույթ է ստանում նաեւ Ադրբեջանը Բրիտանական արդյունաբերողն առաջին անգամ դուրս է եկել Ադրբեջանի սահմաններից Բանն այն է, որ այս տարվա հունվարին «Anglo Asian Mining»-ն ավարտին է հասցրել կանադական «Libero Copper & Gold Corporation»-ում 19,8 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու գործարքը, որը պղնձամոլիբդենային եւ պղինձ-ոսկու հանքավայրեր է հետախուզում Կոլումբիայում, Կանադայում եւ Արգենտինայում: Ընկերության 43 տոկոսը պատկանում է տնօրեններին Իրանի շահի հպատակը՝ հեղափոխությունից հետո ԱՄՆ-ում տեղավորված Ռեզա Վազիրին Գլխավոր բաժնետերը 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին է (Mohammad Reza Vaziri), որն ունի 28,67 տոկոս: Վերջինս նաեւ ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենն է: Ազգությամբ պարսիկ Վազիրին, հիշեցնենք, դեռ 1997-ին էր ամերիկյան «RV Investment Group Services LLC»-ով մտել Ադրբեջանի հանքարդյունաբերության ոլորտ՝ պայմանագիր կնքելով այդ երկրի կառավարության հետ, սակայն ակտիվ գործունեությունը սկսել է միայն 2000-ականների երկրորդ կեսին բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ի միջոցով: Նախորդ հոդվածում գրել էինք, որ «RV Investment Group Services»-ը հիմնադրվել է 1996 թ. ԱՄՆ Դելավեր նահանգում, որը համարվում է «հարկային դրախտ»: Ըստ «Anglo Asian Mining»-ի կայքի՝ ամերիկյան ընկերությունը ներկայում իր դուստր ձեռնարկությունն է: Ռեզա Վազիրին բարձրաստիճան պաշտոնյա է եղել Իրանում մինչեւ 1979 թ. Իսլամական հեղափոխությունը, որը գահընկեց արեց այդ երկրի շահ Մոհամադ Ռեզա Փահլավիին: Հեղափոխությունից տուժածներից մեկն էլ Ռեզա Վազիրին էր, որն այնուհետ արմատներ գցեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Ադրբեջանում. երկրներ, որոնց հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօր, մեղմ ասած, ոչ բարեկամական են: Վազիրին նաեւ ԱՄՆ-Ադրբեջան առեւտրային պալատի հիմնադիր է ու տնօրենների խորհրդի ցմահ համանախագահը, ու ինչպես ասվում է «Anglo Asian Mining»-ի կայքում, «իր ժամանակի մեծ մասը նվիրում է այդ երկու երկրների գործարար հարաբերությունների զարգացմանը»: Այդ նույն պալատն ունի խորհրդականների պատվավոր խորհուրդ, որում ներգրավված են ԱՄՆ նախկին պետքարտուղար, ֆինանսների նախկին նախարար (քարտուղար), Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջեյմս Բեյքերը, Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Սունունուն, որին կանդրադառնանք ստորեւ, ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը: Առեւտրային պալատն ունի նաեւ հոգաբարձուների խորհուրդ, որի անդամ են Իլհամ Ալիեւը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, Ադրբեջանի նախկին փոխարտգործնախարար Հաֆիզ Փաշաեւը: «Anglo Asian Mining»-ի կայքում նշվում է նաեւ, որ Ռեզա Վազիրին բնակվում է Բաքվում, Լոնդոնում եւ Վաշինգտոնում: Բրիտանական ռեգիստրում առկա փաստաթղթերում Ռեզա Վազիրին նշվում է որպես ԱՄՆ քաղաքացի, բնակության երկիրը՝ Ադրբեջան, սակայն իբրեւ կոնտակտային հասցե ներկայացվում է «Anglo Asian Mining»-ի լոնդոնյան գրանցման հասցեն: Այդուհանդերձ, այնպես չէ, որ ԱՄՆ քաղաքացի Վազիրին ԱՄՆ-ում տուն չունի: Նրա ընտանիքին է պատկանում մայրաքաղաք Վաշինգտոնին կից Մերիլենդ նահանգի Բետեսդա (Bethesda) քաղաքի առանձնատներից մեկը (տես ստորեւ): Մոհամադ Ռեզա Վազիրին, սակայն, չի սահմանափակվում «Anglo Asian Mining»-ում իր անունով գրանցված 28,67 տոկոսով: Բանն այն է, որ բրիտանական հանքարդյունաբերողի 3,53 տոկոսը պատկանում է «Limelight Industrial Developments Limited»-ին, որի շահառու սեփականատերն այս տարվա ապրիլից Յասամին Վազիրի Լոթֆինեժադն է (Yasamin Vaziri Lotfinezhad): Վերջինս փոխկապակցված է Ռեզա Վազիրիին, ըստ ամենայնի, նրանք հարազատական կապ ունեն: Այսինքն՝ Վազիրիների ձեռքում է «Anglo Asian Mining»-ի 32,2 տոկոսը:Յասամին Վազիրին իր ֆեյսբուքյան էջում 2019 թ. լուսանկարներ է հրապարակել Գեդաբեկի փակ հանքից ու ֆաբրիկայից, ինչպես նաեւ Բաքվից: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Մասքը հայտարարել է, որ F-35 արտադրողներն ապուշ են
249Երեկ, 22:12«Դիմել եմ Կառավարությանը՝ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու համար». Մեսրոպ Առաքելյան
92Երեկ, 11:30Finnair-ը կչեղարկի 300 չվերթ՝ օդաչուների գործադուլի պատճառով
47524.11.2024, 19:36Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում՝ այրելու
16623.11.2024, 22:42Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
20722.11.2024, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
23721.11.2024, 22:06