Հայ մասնավոր ներդրողների խումբը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի
![]() Global Arbitration Review (GAR) պորտալը, որը մասնագիտացած է միջազգային դատական վեճերում, հայտնում է, որ հայ մասնավոր ներդրողների խումբը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Պահանջի առարկան փոքր հիդրոէլեկտրակայաններն են, որոնք ժամանակին կառուցվել են ներկայում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես ռազմակալված տարածքներում։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ այս ՀԷԿ-երում ներդրումներ կատարած հայ ներդրողները որպես փաստաթուղթ են վկայակոչում Միջազգային Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը, որը երաշխավորում է իրենց այդ օբյեկտների սեփականության իրավունքը։ Նրանք հարյուր միլիոնավոր դոլարների պահանջներ են ներկայացնում Ադրբեջանի դեմ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո սա առաջին դատն է ներդրողների և պետության միջև։ Հայցը ներկայացվել է 19 հայ ներդրողների անունից՝ Նյու Յորքում գործող հայտնի Willkie Farr & Gallagher իրավաբանական ընկերության աջակցությամբ։ Ադրբեջանից փոխհատուցում հայցող հայ ներդրողների իրավախորհրդատուների խումբը ներառում է Երևանում գործող «Դավիթ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերությունը՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ և անկախ փաստաբան Նորայր Բաբաջանյանը։ Հակառակ կողմին (Ադրբեջանին) «մտածելու» համար տրվում է 3 ամիս, որից հետո հայցը կներկայացվի միջազգային արբիտրաժին։ Ամերիկյան ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ հայցը կապված է 2020 թվականի աշնանը Ադրբեջանին վերադարձված տարածքներում մնացած 18 փոքր ՀԷԿ-երում ներդրումների հետ։ Նշվում է, որ այս հիդրոէլեկտրակայանները գտնվում են Քարվաճառի, Բերձորի և Մարտակերտի շրջաններում։ Global Arbitration Review-ն նշում է, որ նշված ՀԷԿ-երը ներկայումս գտնվում են Azerenerji-ի հաշվեկշռում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
