«Իմ տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանը գնել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի մի մասը». Ժիրայր Սեֆիլյան
![]() ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հատված ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցից. «Տեղեկություն ունեմ, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գործուղման օրերին Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում տեղի է ունեցել բաժնեմասերի առուվաճառք, և Ռուբեն Վարդանյանը որոշ մասնաբաժին է ձեռք բերել: Հետաքրքրքիր է, որ այս մարդը գնում է Արցախ, դառնում պետնախարար, զուգահեռաբար, այնպիսի ծրագրի փայաբաժին ձեռք բերում, որը կոչված է թունավորելու մեր երկիրը: Բայց ես վստահ եմ, որ այս անգամ ևս Ամուլսարի հանքի շահագործում թույլ չենք տալու: Այս տեղեկությունը դնում եմ շրջանառության մեջ, որպեսզի մարդիկ իմանան, թե իրականում ում հետ գործ ունեն: Ինչպե՞ս կարող է սրտացավ մարդը մասնակից դառնալ իր հայրենիքը անապատացնելու, ժողովրդին տեղահանելու և թունավորելու ծրագրին: Ու ընդհանրապես, ինչպե՞ս կարող է այդ մարդն օգուտ տալ հայ ժողովրդին»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
