Իրավաբանական անձանց պետական գրանցման համար որոշ տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվելու է
![]() ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառմանն առնչվող օրենքում: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր գրանցման, հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրացման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հեշտ ու հասանելի դարձնելու համար»,- ասաց նա՝ մանրամասնելով. «Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է։ Առաջարկվում է ներկայացնել գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագիրը այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործեր, հարուցված և չկարճված կատարողական վարույթներ, տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթներ, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ չկան»,- ասաց Ա. Հարությունյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
