Արցախյան երկու պատերազմներում կյանքեր փրկած աղոթագիրքը գտավ իր «նոր տունը»
![]() «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոնում օծվեց և բացվեց սրբավայր, որտեղ իր առանձնահատուկ տեղը գտավ Արցախյան երկու պատերազմներում կյանքեր փրկած աղոթագիրքը: Աղոթագիրքը «Զինվորի Տուն» սրբավայրին նվիրեց 44-օրյա պատերազմի մասնակից, գյումրեցի Արամ Թերզյանը: Նա պատմեց, որ աղոթագիրքը 1994 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ եղել է իր հոր մոտ, որը շատ դեպքերում փրկել է նրա կյանքը: «Տարիներ անց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ,ես էլ որոշեցի վերցնել այն ինձ հետ և Հադրութում հոկտեմբերի 10-ին այն փրկեց նաև իմ կյանքը: Փամփուշտը, դիպչելով աղոթագրքին փոխեց ուղղությունը։ Ես հրաշքով փրկվեցի: Եվ ես ու իմ ընտանիքը որոշեցինք մեր տան աղոթքի անկյունից այս աղոթագիրքը տեղափոխել «Զինվորի Տուն», որովհետև երկուսն էլ մեր տունն են: Ցանկանում եմ, որ այն իր զորությամբ ծառայի այստեղ բուժվող բոլոր մեր տղաներին, և որ բոլորը տեսնեն ու հավատան, որ հրաշքներ իրոք կան»,-ասաց նա: Արամ Թերզյանն ընդգծեց, որ ամեն դեպքում վիրավորում ստացել է, բայց վերականգնողական բուժումների շնորհիվ այսօր ամբողջությամբ ապաքինվել է: Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն ասաց, որ բազմիցս նշել են, որ «Զինվորի Տուն»-ը կառուցվել է Աստծո օրհնությամբ, այն միավորել է բոլորին: «Տղաներին օգնելու գաղափարը Աստծո օգնությամբ և գոյությամբ միավորեց ամբողջ հայ ժողովրդին: Քանի որ այդ հավատքը մենք ու մեր բոլոր տղաները ունեինք, մեզ մոտ գաղափար առաջացավ, որ անպայման ունենանք նաև աղոթքի սենյակ, որպեսզի տղաները կարողանան աղոթել այնտեղ: Վստահ եմ, որ սա նոր շունչ է հաղորդել ու մեզ բոլորիս»,-ասաց Մինասյանը: Մատուռում տեղադրված է խաչքար, որը կենտրոնի սրբավայրին նվիրաբերել է Մայր Աթոռը: Այն 13-րդ դարի խաչքար է, որը բերվել է Արցախից: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
