Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ.

Արարատ լեռան վրա Նոյան Տապանի հանգրվանման նոր ապացույցներ՝ ըստ հնագույն տեքստերի

1480
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 23:30
Արարատ լեռան վրա Նոյան Տապանի հանգրվանման նոր ապացույցներ՝ ըստ հնագույն տեքստերի

Բրիտանացի նշանավոր պատմաբան, ասորագետ Իրվինգ Ֆինքելն իր՝ «Տապանը մինչ Նոյը․ Միջագետքից Արարատ․ սեպագիր պատմություններ ջրհեղեղի մասին» գրքում ներկայացրել է մի շարք ապացույցներ առ այն, որ Նոյան Տապանն իսկապես հանգրվանել է Արարատ լեռան վրա:
Գրքի հիմքում ընկած է « Տապանի աղյուսակներ» անունը ստացած և մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող սեպագիր արձանագրության ուսումնասիրությունը, որը լրացնում և պատկերավոր է դարձնում Գիրք Ծննդոցում ներկայացված պատմությունը: Մինչև վերջերս մասնագետներն ուսումնասիրել էին ջրհեղեղի մասին հնագույն երեք տեքստ, որոնք գրվել են Աստվածաշնչից հազար տարի առաջ: Չորրորդ տեքստն ուսումնասիրողների համար հասանելի է դարձել միայն 2009 թվականին: Պարզվել է, որ այն Տապանի շինարարության մանրամասն ուղեցույց է:
Գրքում Իրվինգ Ֆինքելը համեմատում է ջրհեղեղի պատմության միջագետքյան, բիբլիական և ղուրանական տարբերակները, ներկայացնում է Տապանի կառուցման մանրամասնությունները, և քննում է Արարատ լեռան վրա տապանի վերջնական հանգրվանմանը վերաբերող փաստերը: Այս գրքի շնորհիվ Նոյի և նրա տապանի պատմությունը դադարում է պարզապես առասպել լինել:
Իրվինգ Ֆինքելը բրիտանացի ասորագետ է, որը նաև Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի սեպագրության հավաքածուի պահապան-գիտնականներից է:
Ի դեպ, նա այն նշանավոր գիտնականներից է, որը բազմաթիվ հարցազրույցների ընթացքում անդրադարձել է Ուրարտական պատմությանը, ծագմանն ու տեղադրությանը՝ փաստելով, որ Ուրարտու անվանումը Արարատ և Արմենիա անվանումների հնագույն տարբերակն է:

Արարատ լեռան վրա Նոյան Տապանի հանգրվանման նոր ապացույցներ՝ ըստ հնագույն տեքստերի