Կայացավ «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը»
![]() «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի և «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի» նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը» այս տարի անց է կացվում Կոտայքի մարզի երեք քաղաքներում՝ Հրազդանում, Ծաղկաձորում և Աբովյանում։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին՝ «ՀՀ 2022 թվականի Երիտասարդական մայրաքաղաք» հռչակված Հրազդանում։ Բացման արարողությանը ներկա են եղել ֆիլմերի հեղինակներ արտասահմանյան և հայկական կինոյից, հյուրեր, ժյուրիի անդամներ, դերասանուհի, հաղորդավար Սաթենիկ Ղազարյանը, կինոօպերատոր, մոնտաժի ռեժիսոր Նիկիտա Կորնևը, կինոքննադատ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը: Բացմանը ցուցադրվել է վեց ֆիլմ տարբեր երկրներից։ Այս տարի ստացած հինգ հարյուր քսանչորս հայտերն աշխարհի վաթսունութ երկրից են։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է երեսուներեք ֆիլմ՝ տասը երկրից, որից տասնութը հանդիսատեսին է ներկայացվել ազգային ծրագրում, իսկ մնացած տասնհինգը՝ միջազգային ծրագրում: Կինոփառատոնի փակումը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 21-ին, Աբովյանում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06

