«Իշխանության բերած բյուջեն այն մասին է, որ մեր քաղաքացիներն ավելի վատ են ապրելու»․ Թադևոս Ավետիսյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում խոսել է 2023 թվականի պետական բյուջեի նախագծի բովանդակության մի քանի ուղղությունների մասին․ «Հայաստանում ժողովրդագրական խնդիրները գնալով խորանում են։ Ծնելիության մակարդակը, արտագաղթի տեմպերը որևէ կերպ չեն բարելավվել այս ընթացքում, և դրա փոխարեն որոշակի ծրագրեր են բերել, որոնք չունեն սոցիալական ազդեցության հստակ գնահատումներ։ Հայաստանում գյուղատնտեսության իրական ծավալները հետևողականորեն նվազում են, և սա է պատճառներից մեկը, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն էապես ավելի բարձր է, քան՝ միջին գնաճը։ Սննդամթերքը գրեթե 1,5 անգամ ավելի շատ է թանկանում, քան՝ միջին գնաճը, որ կա ՀՀ-ում։ Մենք գնում ենք աշխարհին հակառակ ճանապարհով, մեր երկրում 2018թ-ից հետո, այս պահի դրությամբ, պարենային ապրանքների ապահովվածության գործակիցը 65 տոկոսից նվազել է մինչև 47 տոկոս, սա լուրջ խնդիր է։ Ահագնացող գնաճի բոլոր գործոնները հիմա կան, կանխատեսվում է, որ լինելու է նաև հաջորդ տարի։ Այնպես որ, այն բյուջեն, որ բերել են այսօրվա իշխանությունները, հետևյալի մասին է, որ ամեն հաջորդ օր մեր քաղաքացիներն ավելի վատ են ապրելու»,- մանրամասնել է պատգամավորը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
