Մահացել է դերասան Բագրատ Գևորգյանը
2183
Չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ., 14:42
![]() Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում է. «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բ. Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։ ◾️ Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 4-ին՝ Երևան քաղաքում։ Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։ 1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։ 2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ 2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ»-ի։ 2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»-ի»։ Աղբյուրը` Հայաստանի թատերական գործիչների միություն |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
