Եղեգիս-1 քարայրում մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ են հայտնաբերել
![]() Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր -կացարանի տարածքներում հայ-գերմանական համատեղ արշավախումբը հետաքրքիր և արժեքավոր բացահայտումներ է կատարել: «Արմենպրես»-ի հետ զրույցում արշավախմբի ղեկավար Կարեն Ազատյանն ասել է, որ այս տարվա պեղումների արդյունքում քարայրից գտնվել է մոտ 7000 կենդանու ոսկոր, որոնց մի մասն արդեն իսկ նույնականացվել է: «Դրանք 6000 տարեկան կատվազգիների, արջի, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ են: Փաստն այն է, որ Եղեգիս-1 քարայրն օգտագործվել է որպես ժամանակավոր կացարան»,- ասել է նա: Ազատյանը պատմել է, որ դեռ 2019 թվականին կենսաբան, դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ Վայոց ձորում փորձել են գտնել հնագույն մարդու բնակեցման հետքեր: Նա նշել է, որ Վայոց ձորում մինչ այդ նման ժամանակաշրջանի հնավայր միայն Արենի 1 քարայրն էր: «Մենք այս տարի ևս հետախուզական աշխատանքներ կատարեցինք և Շատին գյուղում հայտնաբերեցինք երկրորդ քարայր-կացարանը: Ճիշտ է՝ դեռ թվագրություն չկա, բայց տիպաբանական վերլուծության արդյունքում գրեթե 50 տոկոսով դա ևս նույն ժամանակահատվածին է վերաբերվում»,- ասել է հնագետը՝ հավելելով, որ Էնեոլիթյան մարդու միգրացիոն ուղիներից մեկը, բացի Արենիից, Շատինից, եղել է նաև Եղեգիսի կիրճը: «Եղեգիսում պեղումներն արդեն իսկ ավարտվել են, բայց դրանք անպայման շարունակություն կունենան հաջորդ տարիների ընթացքում»,- հավելել է նա: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
