«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի «Պար և երաժշտություն» խորագրով միջոցառումը
![]() Նոյեմբերի 10-ին, ժամը 20։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի «Պար և երաժշտություն» խորագրով միջոցառումը։ Գրող և կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, Hallet Eghayan բալետային ընկերությունը և Assonance անսամբլը ներկայացնում են պարի, երաժշտության և գրականության եզակի համադրությամբ ներկայացում։ Այս բացառիկ ստեղծագործությունն ընդլայնում է կոմպոզիցիայի և խորեոգրաֆիայի ժանրային սահմանները: Պարային բեմադրության հեղինակը բալետմայստեր Միշել Ալե Էգայանն է, ներկայացման երաժշտությունը հեղինակել են կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանը և Միշել Պետրոսյանը, իսկ վերջինիս գրական տեքստերի միջոցով առավել ընդգծվել է երաժշտության և պարի ժամանակակից համադրությամբ ստեղծված այս ներկայացման անուղղակի պոետիկան: Միջոցառումն իրականացվում է Hallet Eghayan բալետային ընկերության, Assonance անսամբլի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցության միջազգային ծրագրի շրջանակներում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
