Կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում
![]() Նոյեմբերի 8-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերին ընդառաջ։ Համերգի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, ում հրավերով էլ նվագախումբը մեկնում է Գերմանիա։ Որպես մենակատար հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր, ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն, Էդուարդ Բաղդասարյան, Ռուբեն Ալթունյան, Էդվարդ Միրզոյան։ Գերմանական հյուրախաղերը կանցկացվեն նոյեմբերի 10-18-ը։ Հյուրախաղերի շրջանակում նվագախումբը կմասնակցի Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը, ինչպես նաև երեք համերգով կմասնակցի Իկինգ փառատոնին։ Երկու համերգ նախատեսված է Նաումբուրգ և Մագդեբուրգ քաղաքներում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
