Հավատարմություն, խիզախություն, նվիրվածություն. հայկական գամփռը Երևանում
Երևանի Օղակաձև այգում կարելի է հանդիպել հայկական գամփռի, սակայն այս շունը, ի տարբերություն իր սարեցի ցեղակիցների, անվտանգ է, քանի որ ընդամենը բրոնզե քանդակ է: Քանդակը տեղադրվել է 2018 թվականին։ Քանդակագործն է Լևոն Թոքմաջյանը։ Քանդակը նվեր է Ամստերդամի հայ համայնքի կողմից Երևանին: Քանդակի պատվանդանի վրա գրված են բոլոր այն հատկանիշները, որով աչքի են ընկնում այս շները՝ հավատարմություն, նվիրվածություն, արժանապատվություն, մեծահոգություն, խիզախություն և այլն: Հայկական գամփռները նաև Գելխեղդ անվամբ են հայտնի, որոնց հազարամյակներ շարունակ բուծել են հայկական լեռնաշխարհում և համարվում են հայ ժողովրդի հպարտություններից մեկը: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06

