Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների
![]() Օրերս տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի երրորդ նիստը, որի ընթացքում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների: Հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի շենքը, Արարատի (Լանջառ գյուղ) և Սյունիքի (Նորավան գյուղ) մարզերում գտնվող մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտերը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի երեք խաչքարերը (XII-XIII դդ.), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշակույթի տունը (Էներգետիկների պալատ, XX դ.) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող «Կաբարդինսկի» զորանոցի տարածքում առկա երեք կառույցները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը և կընդգրկվեն պատմության և մշակույթի հուշարձանների համապատասխան ցուցակներում: Նիստում քննարկվել է նաև 25 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանցից տասներկու նախագծերի վերաբերյալ դիտողություններն աշխատանքային կարգով ներկայացվել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Դրական եզրակացություն են ստացել պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են Սևանի վանքը (9-20-րդ դդ.), Վանեվանքը (10-14-րդ դդ.), «Սև բերդ» (19-րդ դ.) ամրոցը, Զորաց քարեր բնակատեղին (մ.թ.ա. 3 հազ. վերջ-1 հազ. 2-րդ կես) և այլն: Ըստ սահմանված կարգի՝ նշված գոտիների նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06






