Խաչին նվիրված տոն է այսօր
![]() Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց: Խաչի գյուտի կամ գտնվելու տոնը նշվում է հոկտեմբերի 23-29-ն ընկած կիրակի օրը։ Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից հետո Նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Հռոմի Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ պահել էին Փրկչի գերեզմանում, ծածկել էին հողով՝ հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Ուստի նա՝ Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ, այցելում է Տիրոջ գերեզմանին, այն մաքրելուց հետո գտնում է Տիրոջ Աստվածընկալ խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։ Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է՝ փառավորվելով քրիստոնյաների կողմից: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
