Երևանը կհյուրընկալի Փառատոների եվրոպական ասոցիացիայի գագաթնաժողովը
![]() Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ ամյակին նվիրված Արվեստների փառատոնների գագաթնաժողովը։ Հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։ Պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգով: Գագաթնաժողովի չորս օրերի ընթացքում սպասվում է Ready, steady, join us: 70 Years-On խորագիրը կրող հանդիպումը, որը կնվիրվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ Յոթանասունամյակի օրակարգին և «Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։ Գագաթնաժողովին կմասնակցեն 45 երկրից 120 փառատոների ղեկավարներ, քաղաքապետեր և այլ շահագրգիռ կողմեր, որոնք կկիսվեն իրենց մտքերով, մտահոգություններով և առաջարկներով։ Հանդիպմանը կմասնացեն նաև Եվրոպայի ամենահին և ամենախոշոր Էդինբուրգի միջազգային փառատոնը, Շլեսվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոնը, Ֆլանդրիայի փառատոնը, ԲՈԶԱՐ-ը, Գդանսկի Շեքսպիրյան փառատոնը և այլն։ Գագաթնաժողովի մասնակիցները շրջայցներ կունենան Երևանի տարբեր տեսարժան վայրերում, կայցելեն նաև Ծիծեռնակաբերդ։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
