Ծանրամարտի պատանեկան ԵԱ․ Հայաստանը 3 մեդալ է նվաճել
![]() Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկում Հայաստանը նվաճել է երկամարտի երեք մեդալ։ Տղաների 49 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Միքայել Չոլակյանը երկամարտի 182կգ արդյունքով (81+101)։ 17-ամյա ծանրորդը նվաճել է նաեւ երկու վարժությունների փոքր ոսկե մեդալները։ 55 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Ժորա Գրիգորյանը երկամարտի 225 կգ արդյունքով (100+125): 17-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 167 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր աղջիկների 49 կգ քաշային կարգում: Նա պոկել է 73 կգ և հրել 94 կգ՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալների: Հրում վարժությունում հայ մարզուհու գրանցած արդյունքը՝ 94 կգ-ն, Եվրոպայի պատանիների ռեկորդ է: Հայաստանը 22 ծանրորդով է մասնակցում պատանեկան առաջնությանը, նրանցից 4-ը կլինեն մինչեւ Եվրոպայի 15 տարեկանների առաջնության պայքարում։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
