Գենետիկներն առաջին անգամ ստեղծել են մկան սաղմ՝ առանց ձվաբջջի և սերմնահեղուկի
![]() Իսրայելի Վայզմանի գիտական ինստիտուտի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մկների սաղմեր ստեղծել՝ առանց ձվաբջիջների և սերմնահեղուկի օգտագործման։ Այս մասին գիտնականները գրել են Cell ամսագրում հրապարակված հոդվածում։ Սաղմնային ցողունային բջիջները հիմք են ծառայել սաղմերի համար. նրանք ի վիճակի են դիֆերենցվել երեք հիմնական սաղմնային շերտերի, բայց չեն կարող վերածվել արտասաղմնային հյուսվածքների: Գիտնականները վերածրագրավորել են բջիջների մի մասը, որպեսզի դրանցից առաջանա պլացենտա և դեղնուցային պարկ, որը զարգացման որոշակի փուլում պատասխանատու է արյան ձևավորման համար։ 8,5 օր՝ մկանը բնորոշ հղիության կեսը, սաղմերը եղել են արհեստական արգանդում: Սաղմերը տեղադրվել են սննդարար լուծույթով փոքր տարաների մեջ, իսկ տարաները ամրացվել են պտտվող գլանով. այսպես գիտնականները նմանակել են արյան և սննդանյութերի հոսքը դեպի պլացենտա, ինչպես նաև վերարտադրել արգանդի մթնոլորտային ճնշումը: Վեցերորդ օրը սաղմերում հայտնվել են կենտրոնական նյարդային համակարգի հիմնական տարրերը, և շուտով ձևավորվել է ուղեղը: Ութերորդ օրը ձևավորվել են սիրտը, անոթները և աղիքները: Ե՛վ կառուցվածքով, և՛ գենետիկորեն սաղմերը գրեթե ամբողջությամբ համընկել են բնականի հետ։ «Մեր հաջորդ խնդիրն է հասկանալ, թե ինչպես ցողունային բջիջները գիտեն, թե ինչ անել. ինչպես են նրանք ինքնուրույն հավաքվում օրգանների մեջ և գտնում իրենց ճանապարհը դեպի իրենց նշանակված վայրերը սաղմի ներսում: Եվ քանի որ արհեստական արգանդը, ի տարբերություն բնականի, թափանցիկ է, այն կարող է օգտակար լինել մարդկային սաղմերի բնածին և ձեռքբերովի արատների մոդելավորման համար»,- նշել են աշխատանքի հեղինակները։ Նաև բիոռեակտորը կարող է լինել փոխպատվաստման համար աճեցված բջիջների, հյուսվածքների և օրգանների ինկուբատոր: ![]() |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
15218:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
15817:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
19006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
40102.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
41701.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21221.10.2026, 22:30

