Արոնյանը բաց կթողնի Հայաստանի դեմ խաղը
![]() Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ, Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Լեյներ Դոմինգես Պերեսը, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ կմրցակցի Սեմ Շանկլանդի հետ: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց կթողնի այս տուրը: ԱՄՆ ընտրանին 11 միավորով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը: Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5): Արման Փաշիկյանի գլխավորած թիմը միակն է, որը 6 հաղթանակ է տարել օլիմպիադայում: Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը կչափի Իսրայելի թիմի հետ: Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Մարսել Եֆրոիմսկիի հետ, Լիլիթ Մկրտչյանը սևերով կմրցի Դինա Բալենկայայի հետ, Աննա Սարգսյանը կխաղա Մաշա Կլինովայի, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ Միչալ Լահավի հետ: Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, սակայն պարտվել է Էստոնիային (1,5:2,5) ու 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։ 7-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից: Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ |

Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
45612.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
32512.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
73909.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21507.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
16707.01.2026, 16:24
Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության առաջնությանը
75307.01.2026, 14:36
