Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով. Շախմատի 44-րդ օլիմպիադա
![]() Հնդկաստանի Չեննայ քաղաքում տրվեց շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի մեկնարկը: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մասնակիցների թվում չեն Ռուսաստանի և Բելառուսի հավաքականները, որոնց ՖԻԴԵ-ն հեռացրել է իր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերից: Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 186 երկրների հավաքականներ, ընդ որում Հնդկաստանը որպես օլիմպիադայի կազմակերպիչ, ներկայացված է 3 թիմով: Հայաստանի հավաքականը շախմատիստների միջին վարկանիշով (2642) 12-րդն է մասնակիցների մեջ: Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը (2771), որի կազմում 2-րդ խաղատախտակի վրա կխաղա Լևոն Արոնյանը: ՀՀ հավաքականի կազմում հանդես են գալիս Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Հավաքականի մարզիչն Արման Փաշիկյանն է: Հայաստանի տղամարդկանց հավաքականն օլիմպիական եռակի չեմպիոն է: Մեր շախմատիստները չեմպիոն են դարձել 2006, 2008 և 2012 թվականներին, 3 անգամ էլ դարձել են բրոնզե մրցանակակիրներ: Արդեն կայացել է առաջին տուրը: Հայաստանի հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Մադագասկարի ընտրանուն: Հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Երկրորd տուրում մեր հավաքականը կմրցի Անդորրայի թիմի հետ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
