Գասպար Տերտերյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն
1185
Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 00:06
![]() Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակչում նա ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեվին Գրասսոյին և հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Սա Հայաստանի առաջին մեդալն էր Աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ Գասպարը կիսաեզրափակիչ գոտեմարտում 5-1 հաշվով հաղթել էր իրանցի Աբոլֆազի Հոսսեին Միրշեքարին: 1/4 եզրափակչում նա բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով հաղթել էր թուրք Յուսուֆ Քիլչանին: Մինչ այդ նա առավելության էր հասել ղազախ Յուսուֆ Աշրապովի նկատմամբ, իսկ որակավորման փուլի գոտեմարտում Գասպարը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
