Նոր մանրամասներ՝ Արագածոտնում հնչած կրակոցներից
![]() Պարզվել է Նիգավան գյուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված մահացածի ու վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ով, գիտակցության չգալով, մահացել է, վիրավորներ՝ 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Վերջիններն Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Աստղիկ», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Ժամեր անց «Արմենիա» ԲԿ-ից «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Տ. Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Հ. Միքայելյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում։ Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել էին, որ միջադեպը, որն այնուհետև զուգորդվել էր կրակոցներով, տեղի էր ունեցել Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ ժողովրդին հայտնի աղբանոցների հարևանությամբ: Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
