Ռուսական գնդակոծությունների հետևանքով այրվել է Ուկրաինայի ամենամեծ փայտե տաճարը
![]() Ռուս զինվորականների նախօրեին գնդակոծել են Դոնեցկի մարզում գտնվող Մոսկվայի պատրիարքարանի Սվյատոգորսկի տաճարը։ Արդյունքում հրդեհվել է փայտե շինությունը։ Այրվող եկեղեցու լուսանկարը հրապարակել է 95-րդ առանձին օդային հարձակման բրիգադի սպա Յուրի Կոչևենկոն։ Նշենք, որ տաճարը կառուցվել էր խորհրդային տարիներին պայթեցված հին եկեղեցու տարածքում՝ 1992-ին և ամենամեծ փայտե եկեղեցին էր Ուկրաինայում: Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցին հաստատել է ռուսական հարձակման փաստը տաճարի վրա. «Ռազմական գործողությունների արդյունքում լայնածավալ հրդեհ է բռնկվել Սուրբ Վերափոխման Սվյատոգորսկի Ամենայն Սրբերի տաճարի տարածքում։ Վանքի գլխավոր տաճարն ամբողջությամբ այրվել է»։ Հունիսի 1-ին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանը գնդակոծել է Սվյատոգորսկի Լավրան, ինչի հետևանքով զոհվել են երկու վանականներ և միանձնուհի։ Եվս հինգ մարդ ծանր վնասվածքներ է ստացել։ Ծանր վիրավորներից մեկն ավելի ուշ մահացել է։ |

«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
9521:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
16513:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
386Երեկ, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
15711.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
20410.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
25109.11.2026, 22:54
