Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր արծաթ նվաճեց

1340
Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 21:48
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր արծաթ նվաճեց

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը մրցահարթակ դուրս եկած Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Հայաստանի հավաքականի անդամը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:
Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս մասնակից Վարդան Մանուկյանի առաջին մասնակցությունը ԵԱ-ում անհաջող ստացվեց: Հայաստանի ներկայացուցիչը զրո ստացավ հրում վարժությունում և լքեց պայքարը: