Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ

1257
Կիրակի, 29 մայիսի, 2022 թ., 17:30
Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ

Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ունենք եզրափակչի առաջին մասնակիցը։
86 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաշ Նիեժվեսկուն՝ դուրս գալով եզրափակիչ։
Ոսկե մեդալի համար պայքարում Հովհաննիսյանի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։
Քառորդ եզրափակչում այսօր իրենց մենամարտերը կանցկացնեն նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։