Մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 4 մարզիկ
![]() Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունոմ մեկնարկում են կիսաեզրափակիչ մենամարտերը՝ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ցերեկային մրցահերթում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաշ Նիձվիկի հետ: Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները կմրցեն երեկոյան մրցահերթում: 57 կգ քաշային Արթուր Բազեյանի հակառակորդը բուլղար Խավիեր Իբանիես Դիաս: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը Հունգարիայից Ռիչարդ Կովաչն է: Եվ 92 կգ քաշում Նարեկ Մանասյանը կփորձի հաղթել Իսպանիայից Էմանուել Ռեյես Պլան: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ամենաշատ մասնակից ունի Իտալիայի հավաքականը՝ 7 բռնցքամարտիկ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: |

Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
45612.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
32512.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
73909.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21507.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
16707.01.2026, 16:24
Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության առաջնությանը
75307.01.2026, 14:36
