Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է. «92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ և բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Նարեկ Մանասյանն արդեն մեդալ ապահովեց նաև մեծահասակների պայքարում: «Ուրախ եմ, որ հաղթեցի: Լավ հակառակորդ ունեի: Ոչինչ չի խանգարում ավելիին հասնելու համար: Ամեն ինչ կանեմ, որ մեր երկիրը լավագույնս ներկայացնեմ»,- հաղթանակից հետո ասել է Նարեկ Մանասյանը: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է մրցումային 5-դ օրը. «Սպասում էի, որ կիսաեզրափակչի 6 մասնակից կունենանք՝ 4-ի փոխարեն: Կարծում եմ՝ ո՛չ Գուրգեն Մադոյանը պարտվեց, ո՛չ Համբարձում Հակոբյանը: Տղաները լավ պատրաստ են: Ցույց են տալիս այն, ինչ կարող են: Բազեյանը, Հովհաննիսյանը, Մանասյանը փայլուն հաղթանակներ տարան: Կիսաեզրափակչում ևս բոլորից հաղթանակներ եմ սպասում: Տեսնենք՝ ինչ կլինի»: Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
