Հայաստանը երրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է. «86 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆանտաստիկ հաղթանակ է տարել բելգիացի Վիկտոր Շելստարետեի նկատմամբ և դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: «Շատ դժվար մենամարտ ստացվեց: Մրցակիցս մեր քաշային կարգի առաջատարն էր: Լավ էի պատրաստվել: Տրիբունաների օգնությամբ կարողացա հաջողության հասնել: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթանակից հետո ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ չկարողանալով զսպել հուզմունքը: Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին: Քառորդ եզրափակչում այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա: 92 կգ քաշայինների պայքարում քիչ անց ռինգ դուրս կգա Նարեկ Մանասյանը»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
