ԵԱ-Երևան. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում են Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) երկրորդ մենամարտում մրցեց չեխ Նովակ Պետրի հետ և հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի առաջին մեդալը երևանյան մրցաշարում. Բաչկովը նվազագույնը բրոնզե մեդալ ունի: Ավելի վաղ քառորդ եզրափակիչներում պարտություն էին կրել Արթուր Հարությունյանը (51 կգ) և Բարեղամ Հարությունյանը (48 կգ): Ցերեկային մրցահերթում քառորդ եզրափակիչում կմրցի նաև աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00