«Նորավանքը» Հայաստանի գավաթակիրն է
![]() «Հանրապետական» մարզադաշտում «Նորավանքը», 2։0 հաղթելով «Ուրարտուին», իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Հայաստանի գավաթը։ Հատկանշական է, որ հանդիպման առաջին խաղակեսի առաջին 20 րոպեների ընթացքում խաղն ընթացել է հորդառատ անձրևի ներքո: 29-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ռուդոսելսկին գլխով գնդակը փոխանցել է դարպասին շատ մոտ կանգնած Մուստաֆինին, որն էլ բացել է հանդիպման հաշիվը։ Իսկ 77-րդ րոպեին «Նորավանքը» հարձակման աջ եզրով հակագրող է ձեռնարկել, որի արդյունքում գնդակը հայտնվել է Տենտոն Յեննեի մոտ, որը մոտ տարածությունից գրավել է Արսեն Բեգլարյանի դարպասը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Հիշեցնենք, որ «Նորավանքը» երկու տարվա փորձ ունի, որի պատճառով կարող է իրավունք չստանալ մասնակցելու եվրագավաթներին։ Սակայն ակումբը դիմել է ՈՒԵՖԱ իրեն ընդառաջելու խնդրանքով և սպասում է որոշման։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
