Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի
640
Հինգշաբթի, 28 ապրիլի, 2022 թ., 22:54
![]() Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն դատարան չի ներկայացվել: Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից: Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանը կալանավորվել է 2022 թվականի փետրվարի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, որից հետո կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով, այսինքն՝ մինչև մայիսի 7-ը: Դատավորը մեղադրվում է իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով մեղադրյալ Նվեր Մկրտչյանի մասին է: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
