«Սա կարող է լինել դատախազության և ԲԴԽ-ի կողմից կազմակերպված քայլ». փաստաբան
![]() Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Բախշիյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվել է՝ կարծիք հայտնելով, որ դատախազությունն ամեն գնով փորձում է կալանքի տակ պահել Բորիս Բախշիյանին: Փաստաբանի կարծիքով՝ հնարավոր է, որ իշխող քաղաքական թիմն այս գործին չի էլ խառնվել: «Ես գտնում եմ, որ մեր դատախազությունն այնքան է տարված իշխող քաղաքական թիմին ծառայություն մատուցելու և նրա համար հաճելի գործելաոճ անելու համար, որ կարող է սա նաև լինի դատախազության և ԲԴԽ-ի կողմից կազմակերպված քայլ, որը նույնիսկ համաձայնեցված չէ ավելի վերևների հետ»,- ասել է փաստաբանը: «Այստեղ ինչ-որ ծառայություն է մատուցվում, կամ սրանով ուզում են զգուշացնել, որ ներում-բեկում չի լինելու այն դատավորների նկատմամբ, որոնց գործելաոճը դատախազի սրտով չի»,- նշել է Ա. Սարդարյանը: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
