Էրիկ Իսրայելյանը՝ Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնության հաղթող
7149
Հինգշաբթի, 21 ապրիլի, 2022 թ., 16:42
![]() Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր: Եզրափակիչ մենամարտում Իսրայելյանը վստահ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բարիսովի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալը բաժին է հասել Վրաստանի ներկայացուցչին: Էրիկ Իսրայելյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 5 հաղթանակ է տարել, որից 3-ը՝ նոկաուտով: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պարգևատրել է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հայաստանի հավաքականից եզրափակչում հանդես է եկել նաև 67 կգ քաշային Արես Հակոբյանը, ով դարձել է արծաթե մեդալակիր: Երեկոյան մրցահերթում էլ ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
