Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը կմեկնի Ստամբուլ
1654
Երկուշաբթի, 18 ապրիլի, 2022 թ., 18:36
![]() Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։ Թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (50 կգ քաշային կարգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) և Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ): Վերջինս իր նորամուտը կնշի նման խոշոր մրցաշարում: Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում, իսկ այս օրերին պարապմունքները շարունակում է Օլիմպավանում: Գլխավոր մարզչից բացի թիմի հետ Ստամբուլ կմեկնեն նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
