ՔՊ-ական համայնքապետը որոշել է շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ Օրինակ՝ շարժիչի հզորությունը պետք է լինի առնվազն 3,5 աշխատանքային ծավալով և ոչ պակաս 250 ձ/ուժ-ից, պետք է ունենա all wheel drive համակարգ, տարատեսակ այլ հաճելի մանրուքներ, իսկ վազքը պետք է լինի ոչ ավելի, քան 60 հազար կմ։ Այսինքն՝ կարող է ձեռք բերվել նաև մասնավոր անձից և լինել օգտագործված։ Մեզ ասացին, որ համայնքապետը դա հատուկ է արել, որպեսզի կոնկրետ անձից ձեռք բերվի կոնկրետ մեքենա։ Մրցույթն առաջին փուլով չի կայացել, քանի որ տվյալ անձը փաստաթղթերը թերի է ներկայացրել ու չի կարողացել մասնակցել։ Eauction.armeps.am կայքում այս պահին նշված է, որ մարտի 25-ի դրությամբ մրցույթը չի կայացել։ Եվ հիմա, մեր տեղեկություններով, նորից են ուզում անցկացնել, որ անպայման ձեռք բերեն հենց այդ մեքենան։ Նկատենք, որ քաղաքապետերը հիմնականում ցածր դասի և ոչ թանկարժեք մեքենաներ են ձեռք բերում, օրինակ՝ Toyota Camry, որն առնվազն կրկնակի էժան է Prado-ից, քանզի 60-70 հազար դոլարանոց մեքենան փոքր համայնքի համար մեծ ճոխություն է։ Բայց Մեծամորի համայնքապետը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ամենագնացով ման գալ։ Մեծամորի համայնքապետարանի հեռախոսահամարները չպատասխանեցին, որպեսզի պարզաբանում ստանայինք, թերևս աշխատանքային ժամն էլ այստեղ կարճ է»: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
