Բազկամարտի առաջնությանը մասնակցել են նաև պատերազմում վիրավորված մարզիկները
1947
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 15:48
![]() Կայացել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022թ. առաջնությունը Մրցաշարին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 73 մարզիկ՝ 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Տարիքային տարբեր խմբերի, քաշային կարգերի և կատեգորիաների ներկայացուցիչները Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել են աջ ու ձախ ձեռքերով: Հատկանշական է, որ մրցաշարին մասնակցել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մարզիկները՝ շուրջ 25 հոգի, ովքեր անմասն չեն մնացել մեդալներից՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր: Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնության արդյունքներով ձևավորվել է հավաքական թիմ, որն այս տարվա մայիսին կմասնակցի Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
