Կապառոսը երկրպագուներից ներողություն է խնդրել
![]() Օսլոյում տեղի ունեցած ընկերական խաղում Նորվեգիայի հավաքականից կրած 0։9 հաշվով պարտությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներողություն խնդրեց: «Առաջին հերթին, ես՝ որպես գլխավոր պատասխանատու, պետք է մեր երկրպագուներից ներողություն խնդրեմ։ Արդյունքն ամեն ինչի մասին խոսում է։ Շատ հեշտ է այսօր վերլուծել այս խաղը։ Մրցակիցը գերազանցում էր Հայաստանի հավաքականին, իր դերը խաղաց նաև մեր խաղացողի հեռացումը, ինչը խիստ որոշում էր։ Այդ պահից մեր թիմն արդեն չէր մրցակցում: Էրլինգ Հոլանդի հանդեպ մեր ֆուտբոլիստները կոպիտ չէին խաղում: Պետք է ուշադիր լինել նման խաղացողների նկատմամբ։ Կարծում եմ՝ 11 մետրանոցի որոշումը չափազանց խիստ էր։ Չի կարելի ասել, որ մենք կոշտ թիմ ենք։ Չէինք մրցակցում, բոլոր մենապայքարներում մրցակիցը հաղթող դուրս եկավ։ Հոլանդի նման խաղացողի հետ պայքարում պետք է կարողանաս թիմային խաղ ցուցադրել ու դրա շնորհիվ չեզոքացնել նման ֆուտբոլիստին»,- ասաց Կապառոսը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
