Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնել է Սերբիա
![]() Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Ձեռքի կոտրվածքից հետո առաջին անգամ մրցաշարի կմասնակցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մրցաշրի մեկնած մյուս մարզիկներն են 51 կգ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ Ջանիկ Սահակյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 63.5 կգ Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ Գուրգեն Մադոյանը, 80 կգ Համբարձում Հակոբոբյանը, 86 Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը և +92 աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Մեր ընտրանին մրցավայր է մեկնել Ռոբերտ Պետրոսյանի և Ռուդիկ Մկրտչյանի հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը թիմին կմիանա Սերբիայում: Մեր պատվիարկության հետ է նաև միջազգային կարգի փորձառու մրցավար Վարդան Բաղդասարյանը: Աղբյուրը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
