«Առաջին անգամ եմ նման բան լսում և զարմացած եմ». ըմբիշ Մալխաս Ամոյանն արձագանքում է նախարարին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ համապատասխան նիստում խոսելով Հայաստանից հեռացած մարզիկների մասին, անդրադարձել էր նաև ըմբիշ Մալխաս Ամոյանին: Նա մասնավորապես նշել էր. «Օրինակ իրեն առաջարկում էին ավելի բարձր կարգով գումարներ արտասահմանում, որ իրենց դրոշի տակ հանդես գար, բայց նա չգնաց, մնաց այստեղ ու չեմպիոն դարձավ: Հրավիրեք Մալխասին, եթե չեք հավատում: Նա գնում էր, պարոն Գիլոյանը (փոխնախարար Կարեն Գիլոյան-խմբ), մենք իր հետ զրուցեցինք և նա որոշում կայացրեց ու չգնաց»: Նախարարի այս հայտարարությունների շուրջ զրուցեցինք ըմբիշ Մալխաս Ամոյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Ասեմ, որ ինձ իսկապես առաջարկ եղել է Բուլղարիայի դրոշի ներքո հանդես գալ, չեմ գնացել և դա ինձ ոչ մեկ չի համոզել: Ես ինքս իմ կամքով եմ որոշել մնալ և այստեղից մասնակցել մրցումների»: Դիտարկմանը՝ այսինքն Ձեզ ո՛չ Կարեն Գիլոյանը, ո՛չ նախարարը չեն համոզել մնալ և հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, նա նշեց. «Մի քանի հանգամանքների պատճառով է այնպես ստացվել, որ որոշել եմ մասնակցել Հայաստանի դրոշի ներք: Սակայն ինձ որևէ մեկը չի համոզել: Ես Կարեն Գիլոյանի հետ այդ թեմայով խոսել եմ, սակայն մնալու կամ համոզելու մասին որևէ խոսակցություն չի եղել: Առաջին անգամ եմ նման բան լսում և զարմացած եմ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
