«Շարունակում ենք սպառողներից բողոքներ ստանալ». Բաբկեն Թունյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ «Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում մի շարք փոփոխություններ ենք կատարել՝ գազալիցքավորման և բենզալիցքավորման կայաններում թերլցումների խնդիրը լուծելու համար, շարունակում ենք սպառողներից բողոքներ ստանալ, որ լիցքավորման ժամանակ իրենց խաբում են: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր ևս մեկ տեխնիկական լուծում. հատուկ սարքերով համալրել բենզալցակայանների, գազալցակայանների վառելիքաբաշխիչ աշտարակները, որպեսզի տնտեսավարողը չկարողանա միջամտել աշխատանքին և թերլիցքավորումներ անել: Հաշվի առնելով, որ նման սարքերը լրացուցիչ բեռ են տնտեսվարողների համար (ընդ որում, այդ բեռը կրելու են թե՛ բարեխիղճ, թե՛ անբարեխիղճ տնտեսվարողները), առաջարկել էինք հետաձգել նախագծի ընդունումը և քննարկել լուծման այդ տարբերակի «գինն» ու արդարացվածությունը: Այսօր աշխատանքային քննարկում ունեցանք այս հարցով: Ես և իմ գործընկերներն առաջարկել ենք. ▪️ Ներկայացնել հստակ հաշվարկ, թե այս լուծումը կոնկրետ որքան ֆինանսական բեռ է առաջացնելու տնտեսվարողների համար, ▪️ Կիրառել տարբերակված լուծումներ բարեխիղճ և անբարեխիղճ տնտեսվարողների համար: Ընդգծեմ նաև, որ չնայած նման լուծումների ֆինանսական բեռը, ի վերջո, կրում է սպառողը՝ ավելի թանկ վճարելով, մյուս կողմից՝ խաբված սպառողը, որի մեքենան ավելի քիչ են լիցքավորում, ըստ էության, ավելի թանկ է վճարում: Այսինքն՝ փոփոխություններն արվում են հենց ի շահ սպառողի, պարզապես դրանք պետք է մաքսիմալ հավասարակշռված, իրագործելի և արդյունավետ լինեն»: Աղբյուրը` Բաբկեն Թունյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
