Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

Սեյրան Օհանյանն այս տարի Քննչական կոմիտեում հարցաքննվել է. «Ժողովուրդ»

587
Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 09:48
Սեյրան Օհանյանն այս տարի Քննչական կոմիտեում հարցաքննվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչ գործով են նրան կանչել Քննչական կոմիտե, սակայն նկատենք, որ Սեյրան Օհանյանը մինչ այս պահն ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում:

Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա մասով մի քրեական գործ կա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործը, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, և քրեական գործը մնացել է օդից կախված: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրյալ էր նաև «Մարտի 1»-ի գործով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում