Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Սյունիքի մարզում Scania-ն կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է

723
Ուրբաթ, 04 մարտի, 2022 թ., 10:12
Սյունիքի մարզում Scania-ն կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Խաշնաթ Ռահիմն էր, տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում