Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Կիևի բնակիչները գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, սրճարաններն ու ռեստորանները փակ են

581
Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 13:24
Կիևի բնակիչները գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, սրճարաններն ու ռեստորանները փակ են

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի բնակիչները զանգվածաբար գնում են առաջին անհրաժեշտության իրեր և պարենային ապրանքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Խանութներում հերթեր են գոյանում, որոշ տեղեր հաց ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ չկան։ Սրճարաններն ու ռեստորանները փակ են։ Գումար կանխիկացնել հնարավոր է որոշ բանկոմատներից։

Գազալցակայաններում տասնյակ մեքենաների հսկայական հերթեր են գոյացել, որոշ բենզալցակայաններում վառելիքը սպառվել է։