Մահացել է ջութակահար Մարտին Երիցյանը
![]() Կյանքի 91-րդ տարում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվ, պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջի գրառումից: Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեր շատ սիրելի ջութակահար, վինագործ, ԵՊԿ պրոֆեսոր Մարտին Շահենիչը։ Նա Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի վաղեմի մտերիմ բարեկամն ու գործընկերն էր: Հանգչեք խաղաղությամբ սիրելի Մարտին Շահենիչ Նա ստեղծել է շուրջ 500 ջութակ, 200 ալտ, 29 թավջութակ, 12 կիթառ, 1 ուդ, 26 քանոն, 15 քեմանի , 7թավ քեմանի և այլն: Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին, Երևանում։ Երաժշտական կրթություն ստացել է նախ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում (Գոհար Հակոբյանի դասարան), Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան և ընդունվել Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։ Կվարտետի կազմով 1969 թվականին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնում (պրոֆեսոր)։ 1985 թվականին մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ, նրա արհեստանոցում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների, այդ թվում՝ Իտալիայի Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթի մրցանակ (1980), «Աշխատանքային վաստակի համար» մեդալի (2020)»։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
