Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել
![]() Փետրվարի 12-13-ը Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե: Եվրոպայի գավաթի բաց առաջնությանը 11 երկրի ավելի քան 150 մարզիկ է մասնակցել: Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 7 մարզիկ: Հատկանշական է՝ մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում առաջատար եռյակը կազմել են հենց Հայաստանի ներկայացուցիչները: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Մայուռաուին, ապա՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակիչում հանդիպել թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին: Դավիթը մինչ այդ հաղթել է ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին: Տիգրան Կիրակոսյանի և Դավիթ Հովսեփյանի միջև եզրափակիչ գոտեմարտն անցել է բավականին լարված պայքարում և ավարտվել Կիրակոսյանի հաղթանակով: Դավիթ Հովսեփյանն արժանացել է արծաթե մեդալի: Այս քաշային կարգում բրոնզե մեդալն էլ նվաճել է Կարեն Սարգսյանը: Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Կառլեն Մահինյանը, իսկ 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Դավիթ Գրիգորյանը: Հայաստանը ներկայացրել են նաև մարզական սամբոյի +98 կգ քաշային Արման Մանուկյանը և մարտական սամբոյի 58 կգ քաշային Արմեն Մնացականյանը, ովքեր անմասն են մնացել մեդալներից: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
