Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Միակ «քողարկված» հիշատակումը Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներին պատկերող այս բրոնզե հարթաքանդակն է»․ Ռ․ Շուխյան

779
Երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ., 02:06
«Միակ «քողարկված» հիշատակումը Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներին պատկերող այս բրոնզե հարթաքանդակն է»․ Ռ․ Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Նոր արձանների, խաչերի ու եկեղեցիների մասին
Կրկին հիշեցնենք, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում այս 30 տարիների ընթացքում՝ Հայաստանի վերանկախացումից ի վեր, այդպես էլ չտեղադրվեց և ոչ մի հուշարձան Առաջին աշխարհամարտում մեր տարած մեծ հաղթանակի (որը մեր իրական Հայրենական պատերազմն է եղել)՝ մեր Մայիսյան փառապանծ հերոսամարտերի պատվին, որի շնորհիվ էլ Հայաստանն անկախություն ձեռք բերեց 1918 թվականին ու փրկվեց սոսկ պատմական տեղանուն մնալու իրական վտանգից: Միակ «քողարկված» հիշատակումը՝ դա Սարդարապատի ճակատամարտի մասնակիցներին պատկերող ահա այս բրոնզե հարթաքանդակն է մարշալ Բաղրամյանի արձանի պատվանդանին, քանի որ նա մասնակցել էր Սարդարապատին:

Կկարողանա՞նք այդյոք ձերբազատվել, ի վերջո, մեր թերարժեքության բարդույթներից՝ այ սա է հարցերի հարցը»:

Աղբյուրը`   Ռուբեն Շուխյան