Զասը պարզաբանել է Ղազախստանում տեղակայվող խաղաղապահների նախնական թիվը
![]() Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերի թիվը Ղազախստանում կհասնի մոտ 2,5 հազարի: Այս թիվն անհրաժեշտության դեպքում կարող է ավելանալ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա նշել է, որ տեղակայման աշխարհագրությունը կախված կլինի «այն որոշումներից, որոնք տեղում կկայացվեն խաղաղապահ զորախմբի հրամանատարի կողմից՝ Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։ Նրա խոսքով՝ Ղազախստանում խաղաղապահները կպաշտպանեն պետական և ռազմավարական կարևոր օբյեկտները, ինչպես նաև օգնություն կցուցաբերեն կարգուկանոնի պահպանման գործում։ Ավելի վաղ ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը Газета-ին հայտնել էր, որ առաջին փուլում Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽ) թիվը չի բացահայտվի երկրներից ոչ մեկին։ Նա պարզաբանել է, որ դա որոշվելու է «գործառնական անհրաժեշտությամբ և կատարված առաջադրանքների բնույթով»։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
